Գերմանական Համբուրգում մեքենաների վարձակալության կենտրոնում հրդեհը  14 տրանսպորտային միջոց է ոչնչացրել: Այդ մասին հայտնել է   Bild թերթը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Հրշեջները դեպքի վայր են եկել, երբ արդեն   14 տրանսպորտային միջոց այրվում էր:  «Նշանակալի է, որ բոցավառումը սկսվել է երկու տարբեր կետում», - արտակարգ ծառայությունների ներկայացուցչին է մեջբերում թերթը: Ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրդեհման վարկածը:  

Հրդեհից վնասի ճշգրիտ գումարը դեռ պարզված չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը: