Թեթեւ երկու շարժիչանի զբոսաշրջային ինքնաթիռն ընկել է Ֆրանսիայում Կոե քաղաքի մոտ (Վանդեի դեպարտամենտ): Այդ մասին հայտնել է շրջանի փրկարարական ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով, թռչող մեքենայի անկման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մյուսը ծանր վնասվածք է ստացել: Որոնումներն իրականացվել են հունիսի 1-ից` այն բանից հետո, երբ Լիոն քաղաքի փրկարարական կենտրոնն ավտոմատ եղանակով փոխանցվող ազդանշան էր ստացել ինքնաթիռից` նրա մոտավոր կոորդինատների նշմամբ:
Ինքնաթիռը հայտնաբերվել էր դաշտում, ընկնելիս այն բախվել էր մեծ ծառի եւ շրջվել էր: Դրանում գտնվող մարդկանցից մեկն արդեն մեռած էր, երկրորդին, որը մեծապես տուժել էր, փրկարարները մեծ դժվարությամբ էին հանել խիստ վնասված խցիկից: Այդ գործողությանը մի քանի ժամ շարունակ չորս տասնյակ փրկարար է մասնակցել: Տուժածին ուղղաթիռով հասցրել էին մոտակա հիվանդանոցներից մեկը:
Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռն օդ էր բարձրացել մասնավոր օդանավակայաններից մեկից եւ թռիչքի ավարտին պետք է այնտեղ վերադառնար:





























