Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ինչ-որ քաղաքական խաղ խաղալ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս մասին հունիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային ու անվտանգության հարցերով ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը խղճուկ տպավորություն է թողնում: «Իհարկե Քոչարյանը փորձում է ինչ -որ քաղաքական խաղ խաղալ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, մանավանդ ոչ իշխող ուժերի «քառյակի» ձախողումից հետո: Բայց դա պարզապես անիմաստ ու անհեռանակարային խաղ է ու չի կարող քոչարյանին ոչ մի լուրջ բան խոստանալ: Առավել եւս որ նրա հարցազրույցը չափից խոցելիէ»,- նշել է Սաֆարյանը: Անկախ նրանից, թե հարցազրույցում ինչ հայտարարություն է արել Քոչարյանը՝ օրինակ կոռուպցիայի կանխարգելման մասին, ոչ ոք չի մոռացել, որ այդ մասին խոսում է նախագահը, որի կառավարման օրոք 10 տարի շարունակ կոռուպցիան բարգավաճում էր: «Նա մոռանում է,որ հենց ինքն է 1998-ի քարոզչության ժամանակ հայտարարում, որ Ղարաբաղի փոխարեն բաանակցություններին պետք է մասնակցի Հայաստանը, այսինքն հենց ինքն է Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս մղել, իսկ դա Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես վախի նշան Հայաստանի կողմից»,- շեշտել է Ստեփան Սաֆարյանը: Ռոբերտ Քոչարյանը նրա կարծիքով հարցազրույց է տվել, քանի որ արդեն պարզապես ամոթ էր՝ նա ոչ մի ձեւով ցույց չէր տալիս, որ երկրի նախագահ է եղել : «ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հարցազրույցից հետո նա նույնպես որոշել է բեմ դուրս գալ»,- հավելել է Սաֆարյանը:





























