Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գյումուշսույուի շրջանում գտնվող Գերմանիայի հյուպատոսության անվտանգությունն ուժեղացվել է։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի որոշումից հետո թուրքական անվտանգության ուժերը լրացուցիչ ուժեր ու տեխնիկա են տեղափոխել Գյումուշսույուի շրջանում գտնվող Գերմանիայի հյուպատոսության մոտ։

Նշվում է, որ անվտանգության ուժեղացումները կապված են հյուպատոսարանի մոտ բողոքի հնարավոր ցույցերով։

Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2–ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։