ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ.

Գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»: