Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ) է նշանակվել Մանվել Բադեյանը:

Նշենք, որ Մանվել Բադեյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: Նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 22 ընտրատարածքից: