Միստրալ տիպի 2 ուղղաթիռակիրներից առաջինն արդեն Եգիպտոսին են փոխանցել, հայտնում է BFMTV-ն:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սեն Նազեր նավահանգստում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2011-ին Ֆրանսիայից 2 հատ Միստրալ տիպի ուղղաթիռակիրներ էր գնել, սակայն 2014-ին Փարիզը սառեցրել էր մատակարարումները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: