Հայաստանում կներդրվի սնանկացման շեմին գտնվող ձեռնարկությունների աջակցության մեխանիզմ: «Սնանկացման մասի» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ու մի շարք հարակից օրինագծեր ընդունվել են Կառավարության հունիսի 2-ի նիստի ժամանակ:
Սնանկացման շեմին գտնվող ձեռնարկությունների գործերի ուսումնասիրությունը թույլ կտա ֆինանսական տեսակետից ոչ ունեւոր մի շարք պարտապանների ժամանակին խուսափել սնանկացումից: Ֆինանսական ապաքինմանն ուղղված աշխատանքները կիրականացվեն սնանկացման հարցերով կառավարիչների հետ (այսպիսով նրանց գործունեությունը, լիկվիդացիոն վաճառքից բացի, կհամալրվի նաեւ ֆինանսական սանիացիայով)
Օրինագծերի փաթեթը կսահմանի սնանկացման վտանգի մասին գործերի քննման կարգը, պարտապանների պահանջները սառեցնելու հնարավորությունն ու կարգը: Միեւնույն ժամանակ կընդհանրացվեն ֆիկտիվ սնանկացումների դեմ պատժամիջոցների մասին դրույթները:



























