Հայաստանում շարունակելու են խոշորացնել վարչական բաժանումը: «Հայաստանի վարչական-տարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվել է Կառավարության հունիսի 2-ի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին տեղական հանրաքվեների ժամանակ ընդունվել են Լոռիի, Տավուշի ու Սյունիքի մարզերում մունիցիպալիտետների խոշորացման նախագծեր (Թումանյան, Դիլիջան ու Տաթեւ համայնքներ): Այդ ժամանակ մեկ համայնքի մեջ է միավորվել մի քանի գյուղ (առաջին երկու դեպքերում՝ քաղաքի՝ նախկին խորհրդային շրջկենտրոնի շուրջ)

Այս փորձը Կառավարությունը ուզում է տարածել նաեւ  12 նոր համայնքների վրա: Դրանք են.

Ալագյազն ու Ծաղկահովիտը Արագածոտնի մարզում (որի մեջ կմտնեն 11-ական գյուղեր)

4 փունջ Շիրակի մարզում՝ Ամասիա, Աշոցք ու Արփի: Առաջին երկուսը մոտավորապես կհիշեցնեն խորհրդային Հայաստանի Ամասիայի ու Աշոցքի շրջանները (առաջին համայնքներում 9 գյուղ է լինելու, իսկ երկրորդում՝ 11), նաեւ Սարապատը (15 գյուղ) ու Արփին ( 9 գյուղ)

Սյունիքի մարզում՝ 4 փունջ

Մեղրի ( քաղաք Մեղրին ու 12 գյուղեր), Գորիսը ( քաղաքը ու 9 գյուղ), Գորայք ( 4 խոշոր գյուղեր), Տեղ ( 7 գյուղ)

3 փունջ Վայոց ձորի մարզում՝ Վայք (Վայք քաղաքը ու 4 գյուղ), Ջերմուկը (Ջերմուկ քաղաքը ու 3 գյուղ), Զարիթափ (9 գյուղ): Այստեղ քաղաքային կենտրոններով համայնքերը նույնպես իրենց սահմաններով հիշեցնելու են նախկին խորհրդային շրջանները

Համայնքների խոշորացման նպատակը ծախսերի օպտիմալացումն է: