ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկել է Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել. Օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ Կառավարություն։

ՀՀ դատախազության կողմից մշակված է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների եւ հանձնաժողովի անդամների գործողությունները, եւ պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում: