Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը եւս միացել է Գերմանիայում կայացված որոշման դեմ մյուս թուրք պաշտոնյաների հայտարարություններին։
«Մենք բանի տեղ չենք դնում Բունդեսթագում ընդունված որոշումը»,–ասել է Նուման Քուրթուլմուշը։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























