Սոցիալական նշանակության ապրանքների առքուվաճառքի մեջ թափանցիկություն է պետք: Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Մոնոպոլիաների մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ մի քանի կարեւոր շուկաներում կա խտության բարձր մակարդակ: Այդ պարագայում այս կամ այն անցանկալաի երույթներն են ի հայտ գալիս՝ փոքր ընկերությունների դուրսմղում եւ այլն: «Վարչապետն ընդգծել է նաեւ այդ հարցերի լուծման անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է հետեւել նաեւ ներմուծվող ապրանքների մանրածախ եւ մեծածախ առեւտրին», - նշել է Գաբրիելյանը:



























