«Արմավիա» ավիաընկերության կործանման համար մեղավոր է նաեւ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը (ՔԱՊՎ): Այդ մասին հունիսի 2-ին հայտնել է Հայաստանի Օդային տրանսպորտի հարցերով հասարակական խորհրդի նախագահ Դմիտրի Ատբաշյանը «Արդյոք Հայաստանում ավիացիայի ոլորտի խնդիրները, ազգային ավիափոխադրողի առկայությունը առաջնահերթություն է» թեմայով քննարկմանը:
Նրա խոսքով, Հայաստանին այնպիսի մարմին է անհրաժեշտ, որը պատասխանատվություն է կրում ավիատեխնիկայի շահագործման եւ օդային տարածքի, ինչպես նաեւ թռիչքների անվտանգության համար: «Երբ «Արմավիա» ընկերությունը կործանվեց, բոլորը կարծում էին եւ մինչ այժմ կարծում են, թե դա Բաղդասարովի մեղքն է: Ես այնտեղ աշխատել եմ որոշ ժամանակ: Այդ ընկերությունն արդյունավետ չէր աշխատում», - նշել է Ատբաշյանը: «Մեղավոր էր նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որովհետեւ ինքնաթիռները գերծանրաբեռնված էին թռչում, որովհետեւ ավելի շատ նավթ էր ծախսվում եւ թռիչքների անվտանգությունը հարցականի տակ էր», - պարզաբանել է Դմիտրի Ատբաշյանը:



























