Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիեւյան փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
Լենինգրադյան փողոցով Կիեւյան փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից ներկայացված սխեմայի:





























