Գլխի շրջանում հրազենային վնասվածքով մայիսի 20-ին Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 24-ամյա Դավիթ Թ.-ն այսօր՝ հունիսի 2-ին, Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
24-ամյա Դավիթ Թ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական գործ է հարուցվել:
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ 110-րդ հոդվածի առաջին կետով («ինքնասպանության փորձի հասցնելը»):
Նշենք, որ մեր տեղեկություններով, երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել, թե ինչու է նման քայլի գնացել, կպարզվի նախաքննությամբ: 24-ամյա Դավիթ Թ.- ին հիվանդանոց են տեղափոխել Երեւանի Շահումյան 17-րդ փողոցի տներից մեկից, որտեղ նաեւ զենք է հայտնաբերվել:




























