Հունիսի 2-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Էտնա» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 3 մ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի մոտակայքում «Nissan March» մակնիշի 34 NS 267 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Գ. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր Ք. Ջ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:

Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: