ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր՝ հունիսի 2-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի հարազատներին դեռ ոչինչ չեն ասել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ:
Զինծառայողի հարազատներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա 19-ամյա Խորենի եղբայրը դեռ Հայաստանում չէ, սովորում է Լենինգրադի ռազմական ակադեմիայում եւ վաղը Հայաստան կժամանի:
Նշենք, որ Խորեն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից էր:
Խորենը միայնակ մոր զավակ է, հայրը տարիներ առաջ է մահացել: Նա տան կրտսերն էր, երկվորյակ քույր ուներ ու մեկ եղբայր, մայրը ուսուցչուհի է, աշխատում է գյուղի դպրոցում:
Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խորեն Հարությունյանը մահացել է կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքից:
Հարուցվել է քրեական գործ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ:































