Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:





























