Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը հունիսի 2-ին տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, դեռ հիվանդանոցում է:  NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը նշեց, որ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ պատասխանները լիենլուց հետո՝ կորոշվի, այսօր հիվանդանոցիցդ դուրս կգրեն մարզպետին, թե ոչ: 

«Ամեն դեպքում ինքն իրեն շատ լավ է զգում, հետազոտությունների արդյունքներից հետո կերեւա՝ դուրս կգրենք այսօր, թե ոչ»,-ասաց նա:

Նշենք, որ NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրել էին, որ Սուրիկ Խաչատրյանը մրսածություն ունի եւ 37.1, 37.2 ջերմություն ունի: