Արիզոնայի մայրաքաղաք Ֆենիքսում (ԱՄՆ) կինը դաժան հաշվեհարդար է տեսել որդիների հետ, հայտնում է Life-ը: 

Երեխաների մասնատված մարմինները հայտնաբերվել են տանը, որտեղ ապրել է Օկտավիա Ռեջերսն ընտանիքի հետ: Դրանք հայտնաբերել է Օկտավիայի եղբայրը: 

Տղամարդն անմիջապես զանգել է արտակարգ ծառայություններ եւ հաղորդել, որ քրոջ տանը հայտնաբերել է նրա մեռած որդիներին: Ամենափոքր տղան մահվան պահին 2 ամսական է եղել, իսկ ավագի ութ տարին է լրացել: Մահացել է նաեւ նրանց հինգ տարեկան եղբայրը: 

Կնոջը հայտնաբերել են լոգասենյակում, որտեղ նա փորձել է ինքնասպան լինել: 

Ոստիկանությունը դիտարկում է այն վարկածը, որի համաձայն, մայրը երեխաների սպանությանն է դիմել, երբ իմացել է իր հերթական հղիության մասին: Բայց պաշտոնապես այդ վարկածը չի հաստատվում: 

Օկտավիայի հարազատները պնդում են, թե ոչինչ չգիտեն պատճառների մասին: Նրանց խոսքով, Օկտավիան ոչ դեպրեսիայով, ոչ էլ հոգեկան այլ խանգարումով չի տառապել: