Ստամբուլում ոստիկանությունը շղթայել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը, հայտնում է Deutsche Welle-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են դեպի շենք տանող փողոցները եւ ջրցան մեքենաներ կանգնեցրել:

Միջոցները ձեռնարկվել են հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ: Ակցիայի մասնակիցները բողոքել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձեւի դեմ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը գրեթե միաձայն (մեկ դեմ, մեկ ձեռնպահ) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դրանից հետո Անկարան հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին: