ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-5-ը մասնակցելու է Կիեւում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են «Դրամավարկային քաղաքականությունը ժամանակակից տնտեսական ու ֆինանսական աշխարհում», «Միգրացիա, տեղահանված անձինք՝ տնտեսական հետեւանքները», «Հիմնական ապրանքների գներ՝ շարժիչ ուժեր եւ միտումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ, ինչպես նաեւ ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: