Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում միայն արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:





























