Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Թալինի բաժնի ծառայողները հունիսի 2-ին Արագածավան գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 32-ամյա Մուրադ Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի եւ 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով: