Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նկատել են մի երիտասարդի, ով երկաթյա ձողով փորձում էր բացել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ գտնվող սուրճի ավտոմատ սարքը:

 Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողության փորձ կատարողը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, 26-ամյա Արման Ս.-ն էր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ Արման Ս.-ն Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 30 եւ Տերյան փողոցի թիվ 62 հասցեներին կից սուրճի ավտոմատ սարքերից գողացել է դրամարկղերը:

Արման Ս.-ն ձերբակալված է: