Ուկրաինայի եւ ԱՄՆ իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Կիեւին 1 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ֆիննախի մամուլի ծառայությունը:
«Հունիսի 3-ին Ուկրաինայի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ 1 մլրդ դոլար ծավալով վարկային երաշխիքներ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել: Ուկրաինայի կառավարությունից այն ստորագրել է ֆինանսների նախարար Ալեքսանդեր Դանիլյուկը, ԱՄՆ կառավարությունից՝ ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Ռ. Փայեթը եւ USAID-ի ներկայացուցիչ Ջոել Սանդեֆուրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միջոցները կտրամադրվեն ԱՄՆ վարկային երաշխիքներով տրվող պարտատոմսերի թողարկից եւ կուղղվեն Ուկրաինայի պետական բյուջեի ընդհանուր ֆոնդ:
«Այս միջոցները կուղղվեն առավել խոցելի տնտեսական գործոնների սոցիալական աջակցությանը, այդ թվում՝ գազի սակագները մինչեւ շուկայականի մակարդակի հասցնելուն»,- հայտնում է մամուլի ծառայությունը:





























