ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշուը հունիսի 7-8-ը այցելելու է Երեւան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:
«Պլանավորվում է քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման միջոցները միջազգային ահաբեկչությանը եւ արմատականությանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ տարածքում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող այլ խնդիրների հակազդեցության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երեւանում նիստին ներկա կլինի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի անդամներն են ՀՀ ԱԱԽ քարտուղարը, Բելառուսի ԱԱԽ պետքարտուղարը, Ղազախստանի ԱԽ քարտուղարը, Ղրղզստանի Պաշտպանության խորհրդի քարտուղարը, ՌԴ ԱԽ քարտուղարը, Տաջիկստանի ԱԽ քարտուղարը:





























