Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 10.40-ին, բաժին է ներկայացել 36-ամյա Սամվել Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով: