44-ամյա Գայանե Ն.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 26-ին, ժամը 16.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայի թիվ 62/2 հասցեում գտնվող խանութում մի աղջիկ սեղանին դրված իր դրամապանակից գողացել է 230.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 22-ամյա Մարիամ Խ.-ն, ով հունիսի 1-ին ներկայացել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: