Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 3-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

-«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

-«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

-«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, -

-«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

-«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

-«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

-«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

-«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

-«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

-«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին: