Ամերիկահայ Քերոլին Ռաֆայելյանը Forbes-ի վարկածով ԱՄՆ ամենահաջողակ կին գործարարների վարկանիշում 26-րդ տեղն է զբաղեցրել: 49-ամյա Ռաֆայելյանի կարողությունը գնահատվում է 700 մլն դոլար:
2004-ին Քերոլինը՝ ոսկերչական գործարանի տիրոջ դուստրը, հիմնել էր սեփական ընկերությունը «Alex and Ani», որն այդպես էր անվանվել իր 2 դուստրերի անուններով: Նա ընկերության գլխավոր տնօրենն է եւ գլխավոր ստեղծագործական տնօրենը:
Ծախսերը կրճատելու համար ընկերությունը հիմնականում օգտագործում է վերամշակված նյութեր, այդ թվում՝ մետաղի ջարդոն: Աստղակերպի նշանների պատկերներով ապարանջաններով հայտնի դաարձած ընկերությունն ունի 65 խանութ: Վաճառքի ծավալները գնահատվում են 500 մլն դոլար:





























