Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 3-ին, ընդունել է ԱՄՆ-ից եւ ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների եւ նրանց հետ քննարկել Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի խնդիրներին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար՝ այն համարելով կարեւոր եւ պահանջված:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: