Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը պատմել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի «կոկաինային դրայվի» մասին, հայտնում է «112 Ուկրաինան»:
«Սահակաշվիլին, անկախ Սավչենկոյից, քաղաքական բոլոր համակարգերում ձախողվել է, քանի որ մեր երկրում դատարկ հռետորաբանությամբ կարող ես դիմանալ միայն մի որոշ ժամանակ: Նրան աշխատանքի կոնկրետ հատված էին տվել, եթե նա չգնար, բոլորը կմտածեին, թե նա խելացի է: Հիմա նրա ամենացածր վարկանիշը Օդեսայում է, քանի որ ամբողջ Օդեսան գիտի, թե ինչ է նա այնտեղ անում: Ես հասկանում եմ, որ դա նրա մոտ դրայվ է կոկաինային, բայց ես կարծում եմ, որ չի կարելի այդպես վարվել, ինչպես նա երեկ ներխուժեց մարդկանց մոտ»,- ասել է Ռաբինովիչը:
Նրա խոսքով՝ Օդեսայում բոլորը խոսում են, թե ինչպես է նա մտնում սենյակ, հետո գրգռված, բորբոքված փախչում:





























