Երկարաձգվել է պետծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը:
Քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել եւ սահմանվել է 2016 թվականի հունիսի 15-ը:
Դիմում-հայտերի, ինչպես նաեւ տեղեկանքի ձեւին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետեւյալ հղումով` http://minurban.am/lows/files/5422.pdf:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների վաճառքի կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ, ընդ որում ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում եւ ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:




























