Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նախարարին ոչ հարիր բառապաշարով վիրավորել է Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորներին։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւին թուրք պատգամավորների կողմ քվեարկությանը անդրադարձել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Նա պնդել է, թե իրեն զարմացնում է, թե ինչպե՞ս են թուրք պատգամավորները դավաճանել իրենց մորը, հորը, նախնիներին ու իրենց ազգին։ Բոզդաղը Բունդեսթագի թուրք պատգամավորների կերած կաթը փչացած է անվանել ու շեշտել, որ նրանց արյունն էլ փչացած է եւ նրանք չեն կարող թուրք ազգին ներկայացնել։