Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը Բունդեսթագի կողմից պատմական ու շատ կարեւոր քայլ է: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում ասել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, Կարո Փայլանի համախոհ Նազմի Գյուրը: Նրա խոսքով, Գերմանիան շարքային երկիր չէ: Հույս ունեմ, որ մի օր մեր ղեկավարներն էլ այս քայլը կկատարեն»,- նշել է Գյուրը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:





























