Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի  աշխատակիցների աշխատավարձի հարցը դեռ ամբողջությամբ չի լուծվել:  NEWS.am-ի հետ  զրույցում այս մասին ասաց Glass World Company-ի աշխատակիցներից տիկին Անահիտը: Նրա խոսքով՝ տնօրինությունը միայն մինչեւ 500 հազար դրամի չափ պարտք ունեցող աշխատակիցների գումարն է փոխանցել, իսկ ավելի բարձր պարտքերի միայն մի մասն է վճարել:

«Հիմա ասում են, որ հնարավորություն կա, որ աշխատելու է գործարանը եւ այդ դեպքում կկարողանան վճարել պարտքն ամբողջությամբ: Դեռ սպասում ենք, տեսնենք ինչ կլինի, կամ էլ մաս-մաս են տալու»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Glass World Company ընկերության շուրջ 150 աշխատակից գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: