Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարող եք հետեւել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի «ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: