Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին առաջարկում է` ՀՀԿ-ականներին «լավ թափ» տալ, հնարավոր է՝ սմերչներ եւ Ս-300-ներ թափվեն նրանց գրպաններից: Այս մասին նա այսօր՝ հունիսի 3-ին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում:
«Անընդհատ ասում են՝ վայ, բա մենք փող չունենք, մեր բյուջեում փող չկա, մեր մի տարվա ՊՆ-ի բյուջեն մի հատ Սմերչի գին ա, Ս-300-ին, կապ չունի: Իսկ հաշվե՞լ եք Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի ընտանեկան կապիտալը, հաշվե՞լ եք՝ ինչ արժի Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, հաշվե՞լ եք՝ ինչ արժի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը եւ մի հատ ջակուզիով կարո՞ղ է պարզվի՝ կարելի է մի հատ հետեւակի մարտական մեքենա գնել, թե չի կարելի, ի՞նչ արժի Միհրան Պողոսյանի ունեցվածքը: Էդ քանի՞ հատ Սմերչի գնով է թալանվել ՀՀ-ն բոլոր իշխանությունների կողմից, արդյոք կա՞ որեւէ նախկին պաշտոնյա, որի անձնական կապիտալն ավելի մեծ է, քան՝ Հայաստանի պետական բյուջեն: Այնպես որ պետք չի «լացացնել» հայ ժողովրդին զենքի եւ զինամթերքի թանկացումներով: Մի հատ ձեր խմբակցության եւ հարակից մարդկանց լավ թափ տաք, կարող է լիքը սմերչեր եւ Ս-300-ներ թափվեն նրանց հետեւի եւ կողքի գրպաններից»,-ասել է նա:





























