Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին, ծեծկռտուքի ժամանակ 48-ամյա Արսեն Խանամիրյանի սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանն այսօր՝ հունիսի 3-ին, կալանավորվել է:
Վահրամ Վերանյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր նախաքննական մարմինը, որը դռնփակ նիստում բավարարվել է:
Վահրամ Վերանյանը տեղափոխվել է կալանավայր:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին ծեծելով սպանել են տաքսու վարորդ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ «Նիվայի» վարորդի ու տաքսու վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տաքսու վարորդը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է գիտակցության չգալով: Ավելի ուշ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նա պատմել է, որ իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ 48-ամյա Արսեն Խանամիրյանին։




























