Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների եւ մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում եւ դրա արդյունքները ներկայացնել կառավարություն:



























