Էջմիածին քաղաքում հունիսի 1-ին տեղի է ունեցել  վիճաբանություն, որի ժամանակ  անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկվել էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 15 տան բնակիչ, 25-ամյա Էդուարդ Զարբաբյանը, Էջմիածին քաղաքի Պուշկինի փողոցի 2/գ տան բնակիչներ, եղբայրներ` 30-ամյա Դերենիկ Գալստյանը, 27-ամյա Արտակ Գալստյանը եւ Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Թորոսյանը:

Ոստիկանները այնուհետեւ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք Թամանյան փողոցում վիճաբանության եւ ծեծկռտուքի մեջ են մտել անհայտ անձանց հետ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած եւ ապօրինի պահվող Մակարով տեսակի ատրճանակից կրակել է վիճաբանության մասնակիցներից դեպքի վայր ժամանած, Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 2/ա տան բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Հարությունյանին պատկանող Պրիորա Մակնիշի 50 DV 045 համարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչ ոստիկանությունում նշված անձինք փորձում էին իրենց կարճ խելքով ոստիկաններին համոզել, որ ոչ մի ծեծկռտուք, վիճաբանություն ու կրակոց չի եղել, Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերում են Պրիորա մակնիշի ավտոմեքենան, որի հետնամասում հայտնաբերվել է հրազենային կրակոցից առաջացած կլորավուն անցք: Նույն օրը ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են 9 մմ տրամաչափի Մակարով տիպի ատրճանակի կրակված փամփուշտի պարկուճ:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ. քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք- զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: