Հունիսի 3-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մուրացանի փողոցում գտնվող «Մուրացանի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Էրեբունու փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում «Մերսեդես C180» մակնիշի 32 LL 333 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝  Ա. Մ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով, այնուհետեւ հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: