Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ինն հայտնում են, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրությունում:





























