ՀԱՊԿ-ը ստեղծելու է կազմակերպության համահավաք խաղաղապահ ոստիկանական կոնտինգենտ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հիմա մենք ՄԱԿ-ի խաղաղության աջակցության գործողությունների բաժանմունքի առաջարկով աշխատում ենք բոլոր պետությունների հետ համահավաք խաղաղապահ ոստիկանական կոնտինգենտ ստեղծելու համար: Ենթադրվում է, որ այն մասնակցելու է հենց ՄԱԿ-ի առաքելություններին ՀԱՊԿ պատասխանատվության սահմաններից դուրս»- ասել է Սեմերիկովը ՝ ՄԱԿ անդամ երկրների ոստիկանական գերատեսչությունների ղեկավարների առաջին համաժողովին իր մասնակցության արդյունքներով:
Այս պահին, ՀԱՊԿ ներկայացուցչի խոսքվ կազմակերպության խաղաղապահ ուժերը 3.5 հազար մարդուց են բաղկացած, այդ թվում 800 հոգանոց ոստկանական կոնտինգենտից: ՀԱՊԿ նոր ստորաբաժանման ձեւավորումը Սեմերիկովը քննարկել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՝ խաղաղության աջակցության գործողությունների հարցերով տեղակալ Էրվե Լադսուսի հետ:
«Մենք վստահ ենք, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են խաղաղապահ առաքելություններ կատարել ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ու ամենակարեւորը ՝ պատրաստ են գործել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմաններից դուրս ՄԱԿ-ի մանդատով»,- հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:





























