Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է խրոնիկական բրոնխիտի սրացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 4-ին, ասաց Երեւանի «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, որտեղ Սուրի Խաչատրյանը գտնվում է հունիսի 2-ից:

«Հետազոտությունների պատասխանները կան արդեն, հայտնաբերվել է խրոնիկական բրոնխիտի  սրացում, մենք ուզում ենք, որ մնա շարունակի բուժումը, բայց ինքը ուզում է դուրս գրվի, շատ հիվանդներ կան, որ այս հիվանդությունը ոտքի վրա են տանում, բայց մենք ուզում ենք ինքը մնա առողջանա, նոր դուրս գրվի: Իրեն լավ է զգում»,-ասաց նա:

Նշենք, որ NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրել էին, որ Սուրիկ Խաչատրյանը մրսածություն ունի եւ 37.1, 37.2 ջերմություն ունի: