Տեղեկությունները, թե գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավիաընկերությանը Հայաստանի օդային տարածքում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում խոշոր չափի կաշառք են պահանջել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը՝ դա անվանելով ստահոդ:
Նա նաեւ հավելեց, որ եթե վերջ չտրվի նման տեղեկություններ տարածելուն, իրենք ձեռնամուխ կլինեն գտնել այդ լրատվամիջոցների պատվիրատուներին և հանդիպել նրանց հետ դատական ատյաններում:
Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին պաշտոնանկ կանեն։ Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ հայտնվել է պաշտոնյան։ Բանն այն է, որ գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավիաընկերությանը Հայաստանի օդային տարածքում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում խոշոր չափի կաշառք են պահանջել»:





























