Մայիսի 31-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Սեդա Մ.-ին պատկանող «Նիսան Մարչ» ավտոմեքենայից ոսկյա զարդեր, նոութբուք, վայֆայ սարք, զեղչի քարտեր, հագուստ, եւ դրամապանակ գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամապանակում առկա էր 300.000 դրամ: Տուժողին ընդհանուր պատճառվել էր 2 միլիոն 140.000 դրամի նյութական վնաս:

Քրեական հետախույզների եւ ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը` 33-ամյա Ստեփան Ս.-ն եւ ուղեւորը՝ 38-ամյա Արտյոմ Գ.-ն, հունիսի 3-ին բերման են ենթարկվել եւ խոստովանել, որ իրենք են կատարել նշված գողությունը:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Վերջիններս ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: