Հունիսի 6-9-ը կայանալիք ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 144 հարց, 32 միջազգային պայմանագիր:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին նշվել է ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 8 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր:

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հունիսի 6-ի նիստում: