Թուրքիայի վարչապետի կինը՝ Սեմիհա Յըլդրըմը, որի հագուստի ոճն առանց այդ էլ խղճուկ տպավորություն է թողնում, ոչ նախանձելի վիճակում է հայտնվել Բաքվում, ուր ժամանել էր իր ամուսնու հետ:
Այս թեման ամենաքննարկվողն է դարձել սոցիալական ցանցերում: Շատերը համակարծիք էին, որ ոճային, խնամված ու իր արտաքինը բազմիցս վիրաբուժական շտկումների ենթարկած Մեհրիբան Ալիեւայի կողքին տիկին Սեմիհան, մեղմ ասած, Աթաթուրքի ժամանակների գեղջկուհու է նման:

































